Շրթունքների ֆիլերները դարձել են առողջական լուրջ խնդիրների պատճառը: Տուժածները որոշել են խնայողություն անել շրթունքների մեծացման միջամտություն կատարելիս եւ այն անցկացրել են կոսմետոլոգի տանը՝ գայթակղվելով ավելի ցածր արժեքով:
Կոսմետոլոգը պնդել է, թե համապատասխան լիցենզիա ունի: Մինչդեռ ներարկումներից մի քանի ժամ հետո հաճախորդների շրթունքներն այտուցվել են, սկսվել է թարախային բորբոքային պրոցես եւ զարգացել հերպես:
Ոստիկանությունը կատարում է միջադեպի քննություն: