«Մանկական Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթում հաղթած ու «Եվրատեսիլ»-ը Հայաստան բերած առայժմ մեր միակ պատվիրակը՝ Վլադիմիր Արզումանյանը, նշանադրվել է։
Երիտասարդ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Շուշիում հուլիսի 30-ին, ինչ վերաբերում է հաջորդ քայլին՝ ամուսնությանն ու հարսանիքին Վլադիմիրն ասաց․ «Ամուսնության հարցում դեռ չենք շտապում՝ ամեն ինչ առջևում է»։
Անձնական և ստեղծագործական նորություններն այս անգամ կատարողը համատեղել է՝ շուտով թողարկելու է նոր ստեղծագործություն՝ նվիրված Աննային։
«Առաջիկա նորությունս այն է, որ ներկայացնելու եմ նոր երգն այդ երգի տեսահոլորվակը։ Ստեղծագործության վերնագիրը՝ «Իմս» է, որը Աննային է նվիրված։