Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. պաշտպանների միջնորդությունը մերժվեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստն ավարատվեց:

Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը որոշում է կայացնել մերժել Գրիգորյանի պաշտպանների՝ Գրիգորյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը:

Այսպիսով Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:

Դատարանի որոշումից հետո Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ասաց, որ կալանքով պայմանավորված՝ Գրիգորյանը չի կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ:

«Ուղղակի խոշտանգում է գնում Գրիգորյանի նկատմամբ: Այն բուժօգնությունը, որ կառավարությունը պարտավորություն էր ստանձնել, որ Գրիգորյանը պիտի ստանար համախպատասխան հիվանդանոցում, նա չի կարողանում ստանալ կալանքով պայմանավորված: Նրա նկատմամբ տիպիկ խոշտանգում է կատարվում», — ասաց նա:

Նյութի աղբյուր՝ ԱՅՍՕՐ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ