ՌԴ Սարանսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ, որը փորձել է իր 5 ամսական աղջկան նետել երրորդ հարկի պատուհանից:
Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Տղամարդը մեղադրվում է ևս մեկ հոդվածով՝ ձերբակալության ժամանակ ոստիկանին հարվածելու համար:
Փոքրիկին կարողացել են փրկել հարևանների և երեխայի մոր կանչով դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները: Պարզվել է, որ մինչ այդ հարբած հայրը զանգահարել է կնոջը և նրան ասել, որ մոտենա պատշգամբին շոու դիտելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք` Կրասնոյարսկում հայրը մանկահասակ երեխային նետել է պատուհանից: