Տեսանյութում այսօր զոհված փոխգնդապետ Բաբայանն է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

Ինչպես տեղեկանում ենք գրառումից, կորած Սու–25–ի վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարտական ինքնաթիռը կործանվել է Մարալիկի տադածաշրջանի լեռներում։ Օդաչուները ողջ չեն մնացել։

«Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես»,– ասվում է գրառման մեջ։

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից`ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնելու նպատակով։

Ցավում եմ…Արմեն Բաբայանը վերջերս Արցախում էր՝ ուսումնամարզական պարապմունքների🙏

Posted by Mery Davtyan on Tuesday, December 4, 2018

«Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ