«Ամբողջ ազգ ու ժողովուրդ հելել էր ոտի, ասում էր՝ թազա իշխանություն ենք ուզում»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով թավշյա հեղափոխության մասին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Նրան հիշեցրին՝ ասում էր, որ գեներալներին պախարակում են, գո՞հ է այս իշխանություններից:
«Բայց էսի խի իշխանություններն են անո՞ւմ: Նիկոլը բանուգործ չունի, իմ վրեն ա բաներ տալի գրե՞ն»,- զարմացավ նա:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նոր իշխանություններին, Սարոյանը պատասխանեց.
«Նորմալ, ինչ ա եղել, մի տարի ա հլը»:
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկությանն ու բանակից գողացված սննդին ու ապրանքներին անդրադառնալով՝ Սարոյանին հարց ուղղեցին ՝ կարո՞ղ է մարդու տանն ինչ-որ բան հայտնվել, որի մասին ինքը տեղյակ չէ: Նա շեշտեց՝ դա տուն չի եղել, այլ առանձնատուն, որը «տարբեր մարդիկ արենդավատ են արել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Գրիգորյանը չի իմացել, որ իր առանձնատան պահեստներում նման ապրանք է հայտնվել: