Դավիթ Ջալալյանը գրում է․
Հակահեղափոխության ռումբը պայթեց․ Անվեհապահորեն աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին
Ամուլսարի խնդրին սկբունքորեն չէի անդրադառնում քանզի այն համարում էի բացառապես բնապահպանական: Հույս ունեի, որ հարցը տրամաբանական հանգուցալուծում կունենա, բայց․․․:
Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը և դրան հաջորդած արձագանքները ու զարգացումները ցույց տվեցին սակայն, որ ստեղծված իրավիճակը քաղաքական լինելուց զատ նպատակ ունի հնարավորինս ուժգին հարված հասցնելու ՀՀ իշխանություններին:
Իրավիճակ, որը ցույց տվեց բազմաթիվ հեղափոխականների իրական դեմքը: Իրավիճակ՝ երբ լրատվական դաշտի 95 տոկոսը բացահայտ կերպով մանիպուլիացիայի է ենթարկում հասարկությանը:
Իրավիճակ, երբ խոսվում է ԱԺ-ում ընդդիմադիր բևեռ կամ, ֆրակցիա ստեղծելու մասին: Բնական է, որ Փաշինյանի նման բովանդակությամբ ելույթին մեծ անհաբերությամբ էին սպասում նրանք, ովքեր նախաձեռնել են օրինական իշխանության դեմ մղվող գործընթացը: Փաշինյանն իր հերթին կարող էր դեմ արտահայտվեր Ամաուլսարի հանքի շահագործմանը, բայց․․․:
Հավատացեք, որ նման ելույթի դեպքում ոգևորության զգացում կապրեին որոշ բնապահպաններ և հասարակության այն ներկայացուցիչները, որոնք անկեղծորեն հավատում են, որ հանքը կարող է վնասել Սևանին և Ջեմուկի ջրերին:
Դժվար է գտնել մեկին, ով կողմ է հանքի շահագործմանը: Իրականում դեմ ենք մենք բոլորս, բայց գոյություն ունեն կարևորագույն գործոններ, որոնք ուղիղ կապ ունեն երկրի, պետության, ժողովրդի շահերի հետ: Խնդիր, երբ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել թե նժարի որ կողմն է ավելի ծանր:
Փաշինյանը գիտակցաբար արեց ըստ էության դարակազմիկ այն քայլը, որը կարող է զգալիորեն թուլացնել իր և իշխանության դիրքերը: ՀՀ վարչապետն ապացուցեց, որ բացառապես պետականամետ գործիչ է և ոչ մի կերպ կառչած չէ աթոռից: Ամուլսարի տեսքով պայթեց հակահեղափոխության պատրաստած ռումբը: Պայթյուն որը ցնծություն է առաջացրել հակահեղափոխության ճամբարում, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ում, Ռոբերտ Քոչարյանի Բարգավաճ Հայաստանում:
Ցավոք ծրագրված դիվերսիայի շարքերում կան նաև մարդիկ, ովքեր ակամայից են զարկ տվել պայթյունին, ինչ բնական է: Վստահ եմ նաև, որ այս հրապարակումս արժանանալու է մեր երկրում հազարների հասնող «ստաժավոր բնապահպանների» քարկոծմանը:
Ակնհայտ է մի բան․ ամեն ինչի պատասխանը տալիս է ժամանակը: Ուստի, բարին ընդ ձեզ հարգելի բնապահպաններ, առաջ դեպի կանաչ Հայաստան:
Հակահեղափոխության ռումբը պայթեց․ Անվեհապահորեն աջակցում եմ Նիկոլ ՓաշինյանինԱմուլսարի խնդրին սկբունքորեն չէի…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Tuesday, August 20, 2019