«Լավագույն աշակերտի տուն տարել ու Պիկասոյի նկարն են կախել». Ինչպե՞ս շվեյցարացիները մեզանից առաջ ընկան

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իրենց ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս արվեստն ու գիտությունը հասցնել դպրոց, օրինակ՝ հետաքրքիր է ծրագրերից մեկը, որի մատուցման ձևի մասին պատմել է վարչապետը:

«Գաղափարը հետևյալն է, պատկերացրեք մի դպրոց, պահախմբով դպրոց է մտնում շարասյուն, ակնհայտ է, որ կարևոր բան է տեղի ունենում դպրոցում, իջնում  է թիկնազորը, տարածքն ուսումնասիրում են, մոտենում են, բացում ինկասացիայի մեքենայի դուռը և հանում փաթեթ կամ արկղ: Պատկերացնո՞ւմ եք, երեխաները շշմած նայում են: Տանում են, դպրոցի նախատեսված սենյակում արարողակարգով բացվում է մի կտավ, հայտնի նկարչի մի կտավ կամ քանդակ, և դա ցուցադրվում է դպրոցում, մասնագետը բացատրում է՝ ով է, ինչ է:

Ո՞րն է իմաստը, մեր իրականության մեջ երեխաները սովորել են, որ նման հատուկ ընթացակարգով տեղաշարժվում են պաշտոնյաները, օլիգարխները, այս ընթացակարգով պետք է ցույց տալ երեխաներին հոգևոր մշակութային արժեքների մնայուն լինելը, անցած տարի այս ծրագիրը երբ նախագծում էինք, աղմուկ բարձրացավ մշակութային շրջանակներում, թե ինչպես կարելի է թանգարաններից հանել և այլն, բայց երբ որ թանգարանները փակ վիճակում են, ոչինչ»:

Վարչապետը պատմեց, թեև Հարությունյանը ցանկանում էր, որ անակնկալ մնա, այնուամենայնիվ հավելեց, որ շվեյցարիացիները մեզանից առաջ ընկան, երբ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչպես, ասաց.

«Լավագույն աշակերտի տուն տարել ու Պիկասոյի նկարն են կախել»:

«Մեր ծրագիրն էլ վատը չի,-ասաց վարչապետն ու ծիծաղելով ավելացրեց,- դա, երևի, ինչպես միշտ, արտահոսք է եղել»:

Աշխատանքային հանդիպում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, August 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ