Շշի Մելոն բերդում փոթորիկա արել. Օրենքով Գողերը կտան պատասխանը

Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 2–ին տեղի ունեցած պայթյունի գործով ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով:

Գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ։ Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ