71 հարկանի առաջին երկնաքերը կկոչվի «Անմոռուկ»՝ ձեռք ձեռքի կառուցելով, հասնել դեպի երկինք

 

Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի:

«Կոնցեպցիայի մշակումն արդեն ավարտին է մոտենում, և սկսվում են նախագծային աշխատանքները, որոնք կտևեն մոտ 2 տարի, և դրանից հետո մինչև 5 տարի շինարարական աշխատանքները կընթանան: Այն ոչ միայն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, այլ ինչպես մենք նախատեսում ենք, այնտեղ 200 հա վրա կլինեն ծիրանի այգիներ, խաղահրապարակներ, ընտանեկան հանգստի գոտի և ճոպանուղի: Այդ ամենը՝ մատչելի պայմաններով»,- ասաց Մկրտչյանը:

Մերի Մկրտչյանը նշեց, որ սեյսմիկ բոլոր ռիսկերը հաշվարկված են, և շինությունը լինելու է անվտանգ: Շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի շուրջ 1300 աշխատատեղ, իսկ դրանց ավարտից հետո, ըստ նախնական հաշվարկների, 2500 աշխատատեղ կբացվի շենքի շահագործման հետ մեկտեղ:

Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար մոտ 270 մլն դոլարի ներդրում է նախատեսվում: Մերի Մկրտչյանը նշեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են համագործակցել Արաբական Միացյալ Էմիրությունների «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերության հետ, որի համար հուշագիր ստորագրեցին:

Համալիրը կոչվում է «Անմոռուկ», այն կկառուցվի մայրաքաղաքի հարավային մասում, Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ: Երկնաքերի նախագծային աշխատանքները կտևեն ևս 2 տարի, իսկ շինարարությունը կիրականացվի 5 տարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ