«Մթոմ ես կարա՞մ քայլեմ, մի հատ էլ փախնե՞մ». Սեյրան Սարոյանը՝ կեղծ լուրերի մասին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դժգոհեց՝ լրատվամիջոցները չճշտված տեղեկություններ են հրապարակում:

Նա նշեց՝ լրատվամիջոցներից մեկն էլ իր մասին էր գրել:

«Սուտ տարածում ա՝ գեներալ Սեյրանին մտան տունը, պառկացրին գետին»,- դժգոհեց նա:

Լրագրողները փորձեցին ճշտել՝ իրականում եղե՞լ է նման բան:

«Տո չէ, ա՛յ ցավդ տանեմ: Մթոմ ես կարա՞մ քայլեմ, մի հատ էլ փախնեմ, ըդտեղից սկսենք: Կարան, չէ՞, զանգեն միլիցիա, ճշտեն»,- ասաց Սարոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ