Փաշինյանը 1 րոպե լռությամբ հարգել է ՍՈՒ-25 օդաչուների հիշատակը

«Այսօր առավոտից անհանգստացնող լուր ունեի, և այդ լուրերը 1 ժամ առաջ բոլոր մանրամասնություններով հաստատվեցին։

Հայաստանի ԶՈՒ ՍՈՒ-25 օդանավ է վթարի ենթարկվել և մեր 2 սպաները՝ շատ փորձառու օդաչուներ զոհվել են»,- այսօր Արմավիրում նախընտական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա առաջարկով՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին օդաչուների հիշատակը։

«Իհարկե, դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն»,- ասաց Ն.Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին։

Արմավիր

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, December 4, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ