«Ճիշտն ասած՝ նոր մի բաժակ էլ օղի եմ խմել». Ինչպե՞ս Փաշինյանին դիմավորեցին Սասունիկում

«Ճիշտն ասած՝ նոր մի բաժակ էլ եմ օղի խմել, չուզեցա խառնեմ»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սասունիկում, որտեղ էր կանգ էր առել Արագածոտնի մարզում իրականացվող քարոզարշավի շրջանակներում: Գյուղացիները Նիկոլ Փաշինյանին առաջարկում էին իրենց գինին համտեսել:

Փաշինյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզում առաջիկա ընտրություններն ունեն առանձնահատուկ ենթատեքստ․

«Մեծ հաշվով՝ բոլոր մարզերում, բայց Արմավիրի մարզում՝ հատկապես։ Արմավիրում եղել են մարդիկ, հիմա էլ կան, ուղղակի իրենց կարգավիճակն է փոխվել, եղել են մարդիկ, որոնք պնդել են, բարձրաձայնել են, թե ժողովուրդը անում է այնպես եւ այն, ինչ իրենք են որոշում։ 

 

Հիմա այդ մարդիկ գտնվում են իրենց իրական տեղն ու ճանապարհը գտնելու գործընթացի մեջ, եւ նրանք մկան ծակին հազար շահի են տալիս։ Եւ էս ընտրություններում, ժողովո՛ւրդ, դուք ունեք շատ հստակ առաքելություն եւ անելիք։

Ահա, այդ մարդկանց, որոնք երկար ժամանակ փորձել են վախեցնել ՀՀ քաղաքացիներին, նրանց որոշումներ թելադրել, էս ընտրություններում դուք պիտի հոգ տանեք, որ այդ մարդիկ էդ մկան ծակերից իրենց քթները չկարողանան հանել, որ հանեն՝ քթներին տաք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ քթներին տալը կլինի դեկտեմբերի 9-ին հանուն հեղափոխությանը քվեարկելը․

«Էս ընտրություններում ժողովուրդը ոչ թե պետք է տանի հաղթանակ, այլ ջախջախիչ հաղթանակ, այնպիսի հաղթանակ, որ ակնհայտ լինի բոլորին՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ