Ի տարբերություն Տեր֊Պետրոսյանի, որի ծրագիրը կասեցվեց հիմնականում ներհայկական շարժառիթներով, Քոչարյանի ծրագիրն ու քաղաքականությունը տապալվեցին (ինչպես եւ պետք էր սպասել) արտաքին քաղաքական օբյեկտիվ զարգացումների թելադրանքով։ Արտաքին, որը չնչին երկրների համար միշտ էլ որոշիչ գործոն է։

Բարեբախտությունն այն է, որ ապրում ենք 21֊րդ դարում, երբ կոնֆլիկտային շրջանների իրադարձություններին լուրջ երկրների դիվանագիտական արձագանքը հեռուստատեսության եւ ՙտոմոգավկների՚ շնորհիվ գործում է անմիջապես։ Եւ ի տարբերություն 19֊րդ դարավերջի ու 20֊ի սկզբի, երբ ՙանգլիական նավերը չկարողացան բարձրանալ հայկական լեռները՚ եւ մեզ մենակ թողեցին մեր հիմարության հետ, այս դարում այդպես չստացվեց, եւ Զանգեզուրը, մեր կամքին ու մեր խելքին հակառակ, մնաց Հայաստանի կազմում։

Նյութի աղբյուր՝ grapaharan.org