ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել՝ հայտնելով, որ 11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին:
«11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին։»
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի 5 զորամասում օգոստոսից զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«3 տարվա ընթացքում մենք պետք է հասնենք այն արդյունքին, որ բոլոր զորամասերում նույն ձեըաչափով ապահովվի սննդի կազմակերպումը:
Այս պահին չորս զորամասում է նոր կարգը գործում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 5-րդ զորամասի համար, որը բավական հեռավոր է, նաեւ ընդգրկված է մարտական հերթապահության մեջ: Մյուս ամսից այդ զորամասում եւս կգործի սննդի մատուցման նոր կարգը: Կամաց-կամաց է լինելու գործընթացը»,- ասաց Տոնոյանը: