Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ֆեյսբուքյան ընկերս գրում է՝
Ջերմուկում եմ ու ժողովուրդը շատ ուրախ է, որ հանքը աշխատելու է, ասում են հհկի սրիկաները ստեղ հյուրանոցի տերերը, Ջերմուկ գրուպի տերը, աշխատողներին ասում են, եթե ցույց չանեք ազատելու ենք աշխատանքից
Հաջորդիվ գրում է ․
Ամուլսարի հանքը կգործի աննախադեպ բարձր բնապահպանման պահանջներին համապատասխան։
Գլխավոր պայմանը՝ 0 լիտր ախտոտված ջուր, 0% փոշի։
Եթե այս պայմանները խախտվեն 90 օր ժամանակ կտրամադրվի վերացնելու թերությունը, չվերացնելու դեպքում հանքը կփակվի ըստ պայմանագրի պայմանների։ Եվ պարզ է չէ, որ Հայաստանը այլևս չի վճարի ոչ մի լումա։
Կարծում եմ լավ գործարք է, հաշվի առնելով, որ Կամ չի աղտոտվի բնությունը, կամ եթե աղտոտեն ապա կփակվի հանքը։ Սրանից լավ լուծում անկեղծ չեմ տեսնում ստեղծված իրավիճակու
Ով շարունակի պնդել, որ պետք է փակել, կամ չի հավատում Փաշինյանին և այսինքն Հեղափոխությանը, կամ չի մտածում բնության մասին և հետապնդում է այլ շահ՝ շանտաժի ենթարկել լեգիտիմ իշխանությանը, հակահեղափոխության ջրաղացին ջուր լցնել, ստիպել ՀՀ մեծ տուգանքներ վճարել «Լիդիանին» ու հետո բողոքել մեծ պարտքից, կամ այլ նպատակ, սակայն ոչ ի շահ Ջերմուկին ու Հայաստանին։
Ամեն դեպքում այս թեմային շատ ակտիվ միացել են հակահեղափոխական Բոլոր, կրկնում եմ Բոլոր ուժերը, որպեսզի հանքը չբացվի, իսկ Ես իրենցից լավ բան չեմ սպասում…