Արամ Առաջինը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն իր տեսակետն է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։

Այս մասին Արամ Առաջինը խոսել է կիրակի, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո։ Նա մասնավորապես, նշել է. «Այս օրերին Հայաստանում քննարկվում է, այսպես կոչված, Ստամբուլի կոնվենցիայի փաստաթուղթը: Եվրոպայի խորհրդի կողմից պատրաստված այս փաստաթղթի նպատակն է դատապարտել կնոջ նկատմամբ տեղի ունեցող ամեն տեսակի բռնարարքները: ԵԽ-ն կոչ է հղել իր անդամ երկրներին, ինչպես նաեւ անդամության պատրաստվող երկրներին որդեգրելու այս թուղթը»:

Անդրադառնալով կոնկրետ իր դիրքորոշմանը, Արամ Ա-ն հայտարարել է. «Նախ, որեւէ փաստաթուղթ, ով էլ լինի դրա հեղինակը, որքան էլ կարեւոր լինի այն, որեւէ մտածելակերպ, գործելակերպ կամ կենցաղակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգեւոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ:

Երկրորդ. որեւէ փաստաթուղ, որը նման զգայուն բնույթ ունի, ինչպես նաեւ որեւէ հարց, որ համահայկական հետեւանքներ կարող է ունենալ, անհրաժեշտ է, որ քննարկվի իր բազում կողմերով, համահայկական մասնակցությամբ:, պետք է քննարկվի լրջորեն, զանազան տեսակետներով ու հետեւանքներով:

Այսպես հապճեպ, միակողմանի, կենսական կամ զգացական մոտեցումներ մեզ կարող է սխալ ուղղությամբ առաջնորդել:

Երրորդ. Այս փաստաթղթում կնոջ նկատմամբ կատարվող ամեն տեսակ բռնարարքները դատապարտված են եւ մենք բոլորս համաձայն ենք: Մենք այդ փաստաթղթին չենք սպասում մեր նախանձախնդրությունը հայտնելու հայ կնոջ նկատմամբ բռնությանը, հրապարակային կերպով մենք դատապարտել ենք հայ կնոջ նկատմամբ որեւէ բռանարարք:

Մենք հիշյալ փաստաթղթի բնագիրը կարդացինք, որտեղ այնպիսի տողամիջի, անուղղակի, թաքուն, մշուշապատված նշաններ կան, արտահայտություններ կան, որոնք կարող են ապագայում դուռ բանալ այնպիսի կենցաղակերպերի բնականոնացման եւ ապաօրինականացման, որոնք կարող են խաթարել հայ ընտանիքը: Պետք է լինել զգույշ: Այստեղ է վտանգը Արեւմուտքից մեզ հրամցվող ամեն տեսակ որոշումների կամ փաստաթղթերի:

Չորրորդ. Հաճախակի ալիքներով Հայաստանի իշխանությունների ուշադրությունն ենք հանձնել թե Հայաստանը որպես պետություն կարող է ինքն իրեն երբեմն դեմ հանդիպման գտնել մի կողմից մարդու իրավունքները հարգելու եւ պաշտպանելու, մյուս կողմից մեր ազգային , բարոյական, հոգեւոր արժեքներին հավատարիմ մնալու կացության դիմաց:

Նման կացության դիմաց մեր աձնական համոզումով նախընտրությունն կատարելու փորձերից պետք է հեռու մնալ, այլ մոտենալ այնպես, որ հնարավոր լինի այս երկու բեեռւների միջեւ նվազագույնը գոյակցություն ստեղծել եւ երբեք ի հեճուկս մեր ժողովրդի ինքնությունը, գոյությունը կերտող արժեքներին»:

Նյութի աղբյուր՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ