ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մասնակցում է ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիային:
«Ես եկել եմ ներկայացնելու ԲՀԿ-ի հենց նոր կայացրած որոշումը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, սակայն քաղաքացիներից մեկը ընդհատեց նրան, ասաց, որ իրենք են թույլ տվել, որ հանքը շահագործվի:
Պատգամավորը նշեց, որ ինքը թույլ չի տվել: Քաղաքացին շարունակեց պնդել, որ իրենք են թույլ տվել, իսկ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենք միշտ էլ կանգնել են ժողովրդի կողքին:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 300 էջանոց փորձաքննության արդյունքները չի կարդացել, բայց հայտնեց կուսակցության դիրքորոշումը. «Քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ոչ, հանքը չպետք է շահագործվի»:
«Ժողովուրդը դեմ է, չպետք է շահագործվի, իսկ իշխանությունը Հայաստանում ժողովուրդն է»,- հավելեց նա:
Միջադեպ ԲՀԿ պատգամավորների և ցուցարարի միջևYoutube` https://youtu.be/c-p3qUlZGj4#paratv
Posted by PARA TV on Monday, August 19, 2019