Եթե զարգացումները գնան Ամուլսարի հանքը փակելու սցենարով (խոշոր հաշվով ես էլ դեմ եմ նոր հանքերի շահագործմանը ու երկրի ապականմանը, այն էլ՝ առողջարանային Ջերմուկի հարևանությամբ), ու եթե միջազգային արբիտրաժային դատարանում Հայաստանը պարտվի, պնդում եմ, պահանջում եմ ու պահանջելու եմ որ փոխհատուցումը կատարվի ոչ թե բյուջեի՝ մեր հաշվին, այլ նախկին իշխանությունների՝ նախագահ, վարչապետ, կառավարության բոլոր անդամներ, միջոցների հաշվին, ու նաև փոխհատուցում ստացած տեղի բնակիչների հաշվին։
Բավական է, որ մենք շարունակենք վճարել բոլորի՝ խոշոր գողերից մինչև մանր ժուլիկներ, շուստրիությունների համար։
Եթե զարգացումները գնան Ամուլսարի հանքը փակելու սցենարով (խոշոր հաշվով ես էլ դեմ եմ նոր հանքերի շահագործմանը ու երկրի…
Posted by Styopa Safaryan on Monday, August 19, 2019