Միայն ՄԱՐՏԻ 1-ն արդեն իսկ բավական է, որպեսզի վկայի 2 ինքնակոչ նախագահների իշխանազավթման մասին

Տարոն Չախոյանը գրում է․

Հայաստանում երևի թե չգտնվի մեկը, ով տեղյակ չէ նախորդ 2 իշխանությունների պետությունը իշխանազավթելու մասին, չնայած որ կգտնվեն շատ քիչ թվով մարդիկ, ովքեր կփորձեն հերքել դա:

Այո, նախորդ 2 ինքնահռչակ նախագահները զավթել են Հայաստանում իշխանության 3 ճյուղերը, զավթել են գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունները:

Իշխանությունը զավթել են կեղծված ընտրությունների ու ընտրկաշառքի միջոցով, երկրում վախի ու կեղծիքի մթնոլորտ ստեղծելով, մարդկային ճակատագրեր կործանելու գնով ու առնվազն տասնյակ մարդկային զոհերի գնով:

Հիշեք միայն վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած հետընտրական պրոցեսները, թե՛ նախագահական, թե՛ խոհրդարանական և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Բայց միայն ՄԱՐՏԻ 1-ն արդեն իսկ բավական է, որպեսզի վկայի 2 ինքնակոչ նախագահների իշխանազավթման մասին:

Չնայած այս ամենին, նախորդ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ շարունակ «ԴՈՇ ԵՆ ԾԵԾՈՒՄ»՝ փորձելով համոզել բոլորին, իսկ շատ հաճախ նաև իրենք իրենց, որ իրենց իշխանության ժամանակ եղել են պարզապես փոքրիկ թերացումներ, որը բնական է՝ պետք է լինեին:

Եվ որքան էլ փորձեք վերջիններիս բերանը փակել՝ ասելով որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, միևնույն է Հայաստանում իշխանությունը զավթած նախորդ 2 ռեժիմներն մինչ այսօր տրված չէ քաղաքական գնահատականը, որն իր ադեցությունը կունենա հասարակական-քաղաքական կյանքում:

Բնականաբար շատերի մոտ հարց կծագի, թե իրականում ինչն է փոխվելու դրանով:

Նախորդ 2 իշխանություններին տրված պետության ու իշխանության զավթման քաղաքական գնահատականը կբերի անցումային արդարադատության և հենց նույն վեթինգի իրականցմանը, ինչպես նաև կհանգեցնի նախորդ իշխանությունների ներկայացուցիչների զսպումներին, ովքեր ստիպված կլինեն ստանձնել որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև ֆինանսական:

Բավական չէ, որ նախորդ 2 իշխանություններից ներկայիս իշխանությունը ժառանգել է կիսաավերված երկիր ու հսկայական պարտքեր, դեռ օրական էլ Մարտի 1-ի գործով տուժած քաղաքացիների և օրինակ Հյուսիսային պողոտայի ոտնահարված իրավունքներով բնակիչների գործերով ՄԻԵԴ-ը կայացնում է որոշումներ, որոնք հիմնականում նախատեսում են ՀՀ քաղաքացիներին ֆինանսական փոխհատուցումներ: Թերևս վերջին որոշումը նախատեսում էր, որ ժամանակին խայտառակ դատական վճռով, ոտնահարված իրավունքներով քաղաքացուն ՀՀ-ն պետք է վճարի 1.6մլն եվրո: Ու սա լինելու ոչ առաջին ու ոչ էլ վերջին ՄԻԵԴ-ի որոշումը:

Ստացվում է, որ նախորդ՝ պետությունը զավթած 2 իշխանությունների ժամանակ ոտնահարվել է քաղաքացիների իրավունքները, կայացվել են խայտառակ դատական վճիռներ, իսկ այսօր իրենց իրավունքները վերականգնած քաղաքացիներին պետք է հսկայական դրամական փոխհատուցումներ տա նոր իշխանությունը ՀՀ բյուջեի հաշվին՝ ժողովրդի հաշվին: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա նախկինում կատարված այս անօրինականությունների համար:

Այդ իսկ պատճառով պետք է նախորդ իշխանությունների տալ քաղաքական գնահատական, թեկուզ զուտ միայն նրա համար, որ չփորձեն խեղաթյուրել պատմությունն ու դասագրքերում վերջիներս չհիշատկվեն որպես անբարենպաստ պայմաններում ու տեխնիկական փոքրիկ թերություններով երկիրը ղեկավարած ուժեր, այլ պատմության դասագրքերում հիշատակվեն որպես պետությունը և իշխանության 3 ճյուղերը զավթած հանցավոր բանդաներ։

Քաղաքական գնահատականը պետք է տրվի ոչ թե որևէ կաբինետում 3(օրինակի համար) հոգու որոշումով, այլ պետք է կազմակերպվեն ու իրականացվեն հանրային լայն լսումներ:
Իսկ դրա մանդատը ներկայիս ԱԺ-ն վաղուց արդեն ստացել է:

Քաղաքական գնահատական տալու նախաձեռնության մանդատ է ստացել ոչ միայն խորհրդարանական մեծամասնությունը՝ Իմ Քայլը դաշինքը, այլ նաև իրենց ընդդիմադիր հռչակած ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Եվ ուրեմն, ի գործ․․․․․

Հայաստանում երևի թե չգտնվի մեկը, ով տեղյակ չէ նախորդ 2 իշխանությունների պետությունը իշխանազավթելու մասին, չնայած որ…

Posted by Taron Chakhoyan on Monday, July 29, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ