ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում ինքը հայտնել է իր դիրքորոշումը և մտահոգությունները «ԷԼԼԱՐԴ» կազմակերպության փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ:
«Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են:
Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին:
Նույն կերպ Էլլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության: Զեկույցի հետ կապված իմ մտահոգությունները չփարատվեցին և ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար»,- գրել է Նազարյանը։
Ավարտվեց “Իմ քայլը” խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և…
Posted by Lena Nazaryan on Monday, August 19, 2019