«Հա՜, մռութ ջան». Նիկոլ Փաշինյանը բեմից ողջունեց փոքրիկին

Փաշինյանը  նշեց, որ Ապարանում կառուցվող գյուղատնտեսական քոլեջի համար երկու միլիոն եվրոյի ներդրում է լինելու՝ Եվրամիության դրամաշնորհով․

«Այսինքն, սա նշանակում է նաեւ աշխատատեղեր շինարարությունում, իսկ ուսանողները կրթություն են ստանալու։ Քոլեջը կից ունենալու է ֆերմա, կերարտադրության բաժին, հանրակացարան։

Դրախտավայր է մեր երկիրը, էստեղ հազարավոր գլուխ անասուններ պիտի լինեն, եւ հույս ունեմ, որ անասնապահությամբ զբաղվող մեր ֆերմերները արտահանման վրա կաշխատեն նաեւ, ոչ միայն էստեղ իրացնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հայտարարեց, որ 2019-ին սկսելու եւ ավարտին են հասցնելու 90 մլն դրամ արժողությամբ՝ Ապարան համայնքի արոտների ջրարբիացման ծրագիր, որի արդյունքում ունենալու ենք 440 մետր ջրագիծ եւ 3 խմոց, տրամադրվելու է 35 միավոր տեխնիկա․

«Դրանց մի մասը դրամաշնորհային ծրագիր է։ Հենց սա նկատի ունենք՝ տնտեսական հեղափոխություն ասելով, որ աշխատանքը դառնա հաճույք եւ ստացած արդյունքի վայելք, եւ ոչ թե չարչարանք։ Մենք աղքատության խրախուսման քաղաքականությունը վերափոխելու ենք աշխատանքի խրախուսման քաղաքականությամբ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ 85 հազար մարդու նպաստ եւ թոշակ 2019 թվականից ավելանալու է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ