«Ամուլսարի հերն էլ շուն դառնա, կարեւորը բնապահպանական վիճակն է…». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Ամուլսարի հանքի շահագործման հարցով անձնական դիրքորոշում չի ձեւավորել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը։

Պատգամավորը նշեց, որ իր մասնագիտական գիտելիքները եւ ունեցած ինֆորմացիան բավարար չեն այս հարցով դիրքորոշում հայտնելու համար։

«Հանդիպման ընթացքում բոլորի մտահոգությունը նա էր, որ հանկարծ այնպես չլինի, որ մենք սխալվենք»,–ասաց նա՝ հստակեցնելով, որ եթե սխալվելու հավանականություն լինի, կառավարությունը ռիսկի չի գնալու։

«Եթե կա փոքրիկ հնարավորություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, էդ կազմակերպությունն էլ շուն դառնա, կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է, մեր բնապահպանական մակարդակի վիճակը»,–ասաց նա՝ նշելով, որ մեր կառավարության վրա որեւէ միջազգային կազմակերպություն չի կարող ճնշում գործադրել։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ