Հարավային Դակոտայից Դանեթ Գլիցը անսպասելիորեն եռյակ է ունեցել՝ հղիությունը շփոթելով երիկամներում քարերի հետ:
Նա հոսպիտալացվել է որովայնի շրջանում ցավերով: Ավելի վաղ կինը տառապել է երիկամների քարերից, դրա համար այդքան ցավոտ նախանշանները վերագրել է հղիությանը: Ի զարմանս նրան՝ բժիշկները հայտնել են, որ նա հղիության 34-րդ շաբաթում է:
Բժիշկները սկզբում կարծել են, որ նա երկվորյակների է սպասում, սակայն ծննդաբերության ժամանակ պարզվել է, որ իրականում եռյակ է:
Լուրն իսկական շոկ է դարձել նրա ամուսնու համար: Զույգն արդեն երկու երեխա ուներ եւ չէր սպասում նման անսպասելի համալրման: