ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
«Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները:
Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ի առջևհավաքված քաղաքացիները ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեցին, որ ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում Բաղրամյան 26-ի մոտ, այլ ասում են դիմացի մայթ տեղափոխվեք:
Վարչապետի խոսնակն ասաց, որ օրենքով այդպես է նախատեսված: Հարցին, թե քանի բնապահպան է այս պահին մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող քննարկմանը:
«Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»,- ասաց նա` նշելով, որ լրատվամիջոցների մասնակցությունը նախապես նախատեսված չի եղել:
Մենք կաշկանդված չենք ոչ մի բանով: Եկեք օգնեք մեզ, մի խանգարեք մեզ, որպեսզի մենք ունենանք փաստեր եւ որոշումները կայացնենք բացառապես հիմնվելով այդ փաստերի վրա, որովհետեւ կարող է իրականությունն այնպիսին չէ ինչպիսին երեւում է, որովհետեւ կարող է գործողությունների նպատակն այն չէ, ինչի մասին հայտարարվում է։ Սա է մեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան#քաղաքացիական #քպ #ամուլսար #հայաստան #նորհայաստան
Posted by Քաղաքացիական պայմանագիր on Monday, August 19, 2019