Ժողովրդի մասին մտածողները հասան․․․․․ինչ հավես գովազդվելու հարթակ է , ով ասես հիմա ժողովրդի մասին մտածումա․․․

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մասնակցում է ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիային:

«Ես եկել եմ ներկայացնելու ԲՀԿ-ի հենց նոր կայացրած որոշումը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, սակայն քաղաքացիներից մեկը ընդհատեց նրան, ասաց, որ իրենք են թույլ տվել, որ հանքը շահագործվի:

Պատգամավորը նշեց, որ ինքը թույլ չի տվել: Քաղաքացին շարունակեց պնդել, որ իրենք են թույլ տվել, իսկ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենք միշտ էլ կանգնել են ժողովրդի կողքին:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 300 էջանոց փորձաքննության արդյունքները չի կարդացել, բայց հայտնեց կուսակցության դիրքորոշումը. «Քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ոչ, հանքը չպետք է շահագործվի»:

«Ժողովուրդը դեմ է, չպետք է շահագործվի, իսկ իշխանությունը Հայաստանում ժողովուրդն է»,- հավելեց նա

Նյութի աղբյուր՝ Tert.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ