Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո բերման ենթարկվածներ կան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին, որ այս պահին կա 6 բերված անձ:
Նրանք բաժին են տարվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները փորձել էին փակել Բաղրամյան պողոտան ինչից հետո միջադեպ էր տեղի ունեցել նրանց եւ ոստիկանների միջեւ: