Համահայկական այս պարն ակունք է առել խոր հնադարում, մեր հեռավոր նախնիներին բնորոշ հասարակության ֆրատրիական կառույցի և առասպելաբանական պատկերացումների գոյության պայմաններում:
Քոչարիի պարերգը պահպանել է նախնադարի հայ հասարակության երկու հակադրամիասնական ստորաբաժանումներից բաղկացած լինելու հետքերը:
Դրա հետքը առկա է նաև բուն պարում, որը նախապես պարել են դիմադարձ երկու շարքով: Քոչարի պարատեսակում դիմադարձ շարքի բացակայությունը միայն մեկ պատճառ կարող է ունենալ. քոչարին հաղթանակ տարած շարքի ավարտական պարն է:
Տեսանյութը ստորև…