Տաղանդը ընդունակությունների զարգացման բարձր աստիճանն է։ Զարգացման բարձրագույն մակարդակում տաղանդը դառնում է բնավորության բարդույթ։ Տաղանդի զարգացման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է։
Տաղանդավոր մարդը արդյունավետ ստեղծագործական աշխատանք է կատարում, ստեղծում է հոգևոր և նյութական արժեքներ։ Տաղանդավորությունը սկսում է դրսևորվել ուսումնական գործունեության ընթացքում՝ արագորեն գիտելիքներ ձեռք բերելու, որևէ գործունեության բնագավառում արագորեն ու հաջողությամբ վարպետանալու ձևով։
Տաղանդի ձևավորումն ու հնարավորությունների առավելագույն բացահայտումը համառ ու հետևողական աշխատանք է պահանջում:
Ինչպես գիտենք հայերը մեծ տաղանդով են օժտված և ամեն անգամ կարողանում են իրենց փայլուն սուր մտքով ու շնորքով զարմացնել այլ ազգի ներկայացուցիչներին….