Դուք սիրո՞ւմ եք ճոճվել, այն էլ՝ «երկնքից կախված»: Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող կախովի ճոճանակները կտան ձեզ այդ հնարավորությունը: Կախարդական վայրը գտնվում է Մալայան արշիպելագի Ճավա կղզու արևմուտքում, ուր Ջակարտայից հասնելու համար կպահանջվի ընդամենը երեք ժամ:
Puncak Mustika Manik տեսարժան վայրն առաջարկում է «երկնքից կախված» ճոճանակ, որտեղ կարելի է մի գավաթ թեյ կամ սուրճ ըմպել և հիանալ ջունգլիների տեսարանով:
Ներկայացնում ենք բնության այս հրաշք անկյունում ինստագրամյան օգտատերերի գեղեցիկ լուսանկարները: