Ղազախստանի Ուրալսկ քաղաքից 29-ամյա Լիլյա Կոնովալովան 2,5 ամիս տարբերությամբ ծնել է երկվորյակների՝ աղջկա եւ տղայի:
Կինն աղջկան ծնել է Ուրալսկի պերինատալ կենտրոնում հղիության 25-րդ շաբաթում: Նա անհաս էր եւ կշռում էր ընդամենը 850 գրամ, իսկ հասակը կազմում էր 42 սմ: Երկու ամիս հետո ծնվել է նրա եղբայրը, որը կշռում էր 2,9 կգ եւ ուներ 50 սմ հասակ:
Կնոջ մոտ առկա էր հազվադեպ անատոմիական առանձնահատկություն՝ կրկնակի արգանդ: Կրկնակի արգանդի դեպքում երեխայի ողջ ծնվելու հավանականությունը կազմում է 50 միլիոնից մեկ դեպք:
Նշվում է, որ բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեխաները ողջ են ծնվել, եւ հիմա թե՛ մայրը, թե՛ նորածինները իրենց լավ են զգում: