«Եթե վաղը վարչապետը հրաժարական տա և դու վերադառնաս նրան, ինչ ունեիր 1 տարի առաջ, մեղադրի միայն քեզ․․․»․ Աշոտ Սարգսյան

Աշոտ Սարգսյանն իր Ֆեյսբուքյանիր էջում գրել է.

«Մի օր դու կորցնելու ես ամեն ինչ հարգելի հպարտ քաղաքացի ջան: Հա, այս գրառումը քո մասին է, որովհետև դու շատ շուտ ես մոռանում էն կյանքը, որով ապրում էիր դեռ մի քանի ամիս առաջ, ու տենց ապրում էիր մոտ 20 տարի:

Հիշում ես, որ 1,5 տարի առաջ մեկը ասեր, Սերժը հրաժարական կտա, դու ասում էիր անհնարա: Տեսա՞ր, որ հնարավոր էր։ Հիմա դու ապրում ես այլ Հայաստանում, փոխվեց իշխանությունը, բայց դու ինքդ չես փոխվել և դա վաղը կործանելու է նոր իշխանությանը:

Անհնարինին հասնելը մի բան է իսկ պահպանելը լրիվ այլ բան է: Այն ինչ կատարվում է վերջին օրերին համացանցում կոչվում է քաոս, իսկ դու հիանալի գործիք ես դարձել, որովհետև համարում ես քեզ ամեն ինչից հասկացող, որովհետև համարում ես հենց քո պատկերացրածով պետքա զարգանա երկիրը ու եթե քո պատկերացումից դուրս է, ուրեմն սխալ են բոլորը:

Դու ուզում ես աշխատավարձերի բարձրացում, բայց չես ուզում հարկեր վճարես, բայց նույնիսկ, երբ ստացվում է աշխատավարձ բարձրացնել, դու ասում ես քիչա: Քեզ ասում են ստենտավորումը էժանացել է մոտ 200 000 դրամով, դու ասում ես քիչ է: Չէ քիչ չի, դա սկիզբա կոչվում, իսկ դու հիշի վերջին 10 տարում աշխատավարձի բարձրացում եղե՞լ էր, կամ մի բան էժանացե՞լ էր։

Դու տենց էլ չհասկացրար, որ լրահոսը փչացնում է քեզ ու դու իրականությունից սկսում ես կտրվել այն պահին, երբ մտածում ես ինչ քոմենթ գրես, որ տարբերվես, բայց չես մտածում, որ հենց դրանով փչացնում ես ամեն ինչ:

Ու եթե վաղը վարչապետը հրաժարական տա և դու վերդառնաս նրան, ինչ ունեիր 1,5 տարի առաջ, մեղադրի միայն քեզ, որովհետև, երբ եկավ քո փոխվելու ժամանակը, դու դա չարեցիր:

Փորձի հասկանալ, որ իշխանափոխությունը դա ամենաթողությունը ու ապօրինությունը չի: Դու ես այսօր փչացնում այն կառավարությունը, որին բերել ես հպարտ և դուխով:

Իշխանափոխությունը եղել է, մնաց գիտակցությունափոխությունը լինի, որը կամրագրի այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մեր երկրում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ