«Նիկոլից հետո ավելի լավ է լինելու, որովհետև քանդված երկրի հիմքերն այսօր Նիկոլն է դնում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Երեկոյան ուշ ժամի տաքսով տուն եմ գալիս՝ մեքենաս նորոգում են:

Օրվա անցուդարձից ու աշխատանքի բերումով քաղաքական թեմաներից ու նորություններից հոգնած լուռ նստել եմ վարորդի կողքն ու ձայն չեմ հանում:
Մեկ էլ, թե բա.

— Տղա ջան տեսնու՞մ ես էս տարի ինչ որակով ասֆալտ արեցին, ոչ մի տարի սենց ասֆալտ չէին արել…
Զգացի որ արդեն կամացից թեմայի մեջ եմ ներքաշվում.

-Հա ապրեն նոր իշխանությունները, ավելի շատ են որակի վրա ուշադրություն դարձնում…

-Հա տղա ջան… Կամացից երկիրը ոտի են հանելու, հո սենց չենք մնալու, ուղղակի էսքան տարվա քանդածը չեն կարա միանգամից սարքեն… Ապրի Նիկոլը…

Լուռ ժպտում եմ… )) Թե բա.

— Էսա դու տե մի քանի տարի հետո ինչ երկիր ենք դառնալու… Նիկոլը ոնցա երկիը սարքելու…

Որոշեցի հաստատել վարորդի խոսքերը

-Հա հաստատ… ու իմացի Նիկոլից հետո ավելի լավա լինելու…

Մեկ էլ էս խոսքիս վրա շուռ եկավ ու ճանապարհը թողած, զայրացած դեմքիս է նայում…

— Է՞դ ինչ ասիր, հլը կրկնի,-ու հոխորտացող հայացքով ինձ է նայում:

-Ասում եմ Նիկոլից հետո ավելի լավ է լինելու

-Խի՞, Նիկոլին ի՞նչ է եղել որ…

Արդեն հասկացա բանն ինչումն է, ու սկսեցի հանգստացնել…

-Բան չի եղել, ուղղակի էդ մարդն ի սկզբանե ասել է, որ 10 տարուց ավելի չի պատրաստվում լինել վարչապետ, իսկ էդ քո նշած քանդված երկրի հիմքերն էսօր Նիկոլն է դնում, դա ամենադժվարն է, ու գրեթե ամենաչերևացող գործը, որոհետև հիմքը միշտ էլ շինության տակն է լինում ու չի երևում… Նիկոլի էսօրվա արած գործի իսկական արդյունքները տարիներ անց ենք տեսնելու, որովհետև տարիներ են պետք քո նշած քանդված երկիրը կառուցելու համար, իսկ ամենկարևորը հիմքը ճիշտ սարքելն է…

Մի հատ խոր հոգոց քաշեց… թե բա.

-Այ տղա ջան գոնե շուտ ասեիր, ես էլ արդեն ուզում էի քեզ իջացնեի մեքենայիցս…

Լավ է, էս անգամ լավ պրծանք ))
Հա, ու էն, ինչ որ ասել եմ վարորդին, իրականում հենց այդպես էլ կա…

Երեկոյան ուշ ժամի տաքսով տուն եմ գալիս՝ մեքենաս նորոգում են: Օրվա անցուդարձից ու աշխատանքի բերումով քաղաքական…

Posted by Taron Chakhoyan on Sunday, August 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ