Բարերար և բազումողո՛րմ Աստված,
Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում
Քեզանից: Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել:
Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ ամենա սուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.ամեն: