Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր այցելել են Լուսակերտի զորամաս, հանդիպել նորակոչիկների հետ։

Հանդիպումից հետո նրանք միացել են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներին, ովքեր Երևանի մերձակայքում գտնվող ամառանոցում նշում էին Խաղողօրհնեքի տոնն ու Խորովածի փառատոնը, որ այսօր անցկացվում է Ախթալայում։

Ամառանոցում Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը տանգո են պարել, իսկ զինվորների հետ՝ քոչարի։

Կադրերը՝ Հռիփսիմե Առաքելյանի և Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջերից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ