Չե Գևարայի վերջին նամակը իր երեխաներին .
Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի:
Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:
Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է, և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:
Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:
Ցտեսություն, բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:
Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է:
Նյութի աղբյուր՝ SLIM.am