Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու հերթական կեղծարարությունը

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից դեպի Եղիպատրուշ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում նորմալ ասֆալտապատ է: 2 կիլոմետր է մնացել, որ հասնենք Եղիպատրուշ, մեքենայի ընթացքը հարկադրված դանդաղեցրինք, որպեսզի չվնասենք մեքենան: 2 տարի առաջ հիմնանորոգված ասֆալտապատ ճանապարհը սկզբում տեղ-տեղ, ապա ամբողջությամբ քանդված է:

Եղիպատրուշ գյուղում տեղյակ էին, որ լրագրողներ են գալու և գյուղի տղամարդկանց մի մասը՝ մի քանի տասնյակ, հավաքվել էին քանդված ճանապարհահատվածում: Զրույցից հետո խմբով ցույց են տալիս քանդված և ճաքճքված ճանապարհը, պատմում, թե ով, երբ և ինչ  աշխատանք է կատարել, ինչի հետևանքով գյուղի հիմնանորոգված ճանապարհը սկսել է քանդվել:

Այսպես, 2016 թ-ին Տրանսպորտի և կապի նախարարությունը «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի հետ կնքել է Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պայմանագիր: Նույն տարում էլ սկսվել է հողային աշխատանքները, իսկ 2017 թ.-ին` բուն ասֆալտապատումը: 2018 թ.-ին ճանապարհը սկսվել է քանդվել: Այս տարի նույն ընկերությունը փորձել է փոսալցումներ կատարել, սակայն գյուղացիները թույլ չեն տվել և պահանջել են հիմնանորոգում, կապալառուն հրաժարվել է:

Եղիպատրուշի վարչական ղեկավար Մարզպետ Գրիգորյանը պատմեց, որ 2018 թ.-ին ճանապարհի 1 կմ հատվածը նստվածք է տվել: Գյուղացիներից Գևորգ Խաչատրյանն էլ ավելացրեց, որ կապալառուի նպատակն է՝ փոսալցումներ կատարել և վերջ, ոչ մի խոսքակցություն չկա հիմնանորոգման մասին:

«Փոսային լցումները չի արդարացնելու, մեկ ամիս հետո նորից նույն ձև է լինելու: Ժողովրդի արդարացի պահանջն է, որ հիմնովին մինչև Քուչակ սարքեն: 700 մլն դրամ փող են դուրս գրել, թող պարզեն՝ ո՞վ է ծախսել, ո՞ւմ գրպանն է գնացել, թող բերի սարքի: Գյուղապետը շատ փափուկ է ներկայացնում: Նախագծով ոչ մի բան արված չի: Ո՞վ է եղել ղեկավարը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, թուրը աջ ու ձախ կտրում էր»,- զայրացած ասաց Գևորգ Խաչատրյանը:

Արտակ Շահբազյանն էլ հավելեց, որ կսզբում խոստացել էին հիմնանորոգում կատարել, բայց հետո հրաժարվեցին և ցանկացան փոսալցում կատարել, որին դեմ են գյուղացիները:

Ճանապարհաշինության ժամանակ գյուղից նույնպես անձնակազմ է ներգրավվել: Նրանց թվում էր Նորիկ Մաթևոսյանը: Վերջինս պատմեց, որ Եղիպատրուշ գյուղի սկզբնամասում էին իրենք աշխատում, սակայն կապալառուն դաշտերի միջով շրջանցիկ ժամանակավոր ճանապարհ անցկացրեց, որպեսզի հիմնական ճանապարհը արագ նորոգի: Հենց այդ ընթացքում է, որ նորմալ ավազակոպճային շերտ չի լցվել, տեղ-տեղ ընդհանրապես չի լցվել, և հողի վրա ասֆալտապատում են կատարել:

«Սիսիանի բուատ» ՍՊԸ-ն և 1.5 միլիոն դոլար գումարը

Ճանապարհաշինական «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ի 100% բաժնետմսերը մինչև 2016 թվականը պատկանել է ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Դրանից հետո ամբողջ բաժնետոմսերն անցել են սկզբում Անահիտ Ադամյանին, իսկ 2018 թ.-ին` Կամո Գևորգյանին: Գևորգյանը վերջերս «Արմավիր» ՔԿՀ-ի պետ նշանակված Գերասիմ Գևորգյանի որդին է:

Մանրամասները տեսանյութում՝

Նյութի աղբյուր՝ hetq.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ