Այս ցուցմունքը ամբողջովին մերկացնում է Մարտի 1 գործով պաշտպանական կողմի բոլոր հակաճառումները․ Գագիկ Քամալյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Քամալյան  գրում է ․

«Նախապես գիտեինք, որ արտակարգ դրություն պետք է հայտարարվեր»
©Վլադիմիր Գասպարյան

Այս ցուցմունքը ամբողջովին մերկացնում է Մարտի 1 գործով պաշտպանական կողմի բոլոր հակաճառումները։
Նաև հօդս է ցնդում այն հոռետեսական պնդումները, թե ՀՔԾ-ն փնթի գործ է վարել, որովհետև սա դեռևս տվյալ գործի առաջի ծիծեռնակներն են ու արդեն ականատես ենք լինում նման կարգի ցուցմունքների։ 

Եվ վերջում ամենակարևորը, որը արդեն Քր. գործի շրջանականերում իշմարելի է դառնում, դա Սերժ Սարգսյանի մեղսակցության անհերքելի փաստի երևան գալն է, որովհետև #նախապես #ծրագրավորված#արտակարգ #իրավաիճակի մասին չէր կարող ի պշտոնե չիմանալ ու մասնակցություն չունենար Սերժ Սարգսյանը։
Եթե կհիշեք, 2008 թվականի մարտի 4-ին, թե 5-ին, Սերժ Սարգսյանը Ռուսաստանում շնորհակալություն հայտնեց պաշտոնական Կրեմլից՝ իրեն աջակցելու համար, այսինքն այս ողջ դավադրությունը սցենարված է եղել միասնաբար, որովհետև Արցախից զինված ուժերի դուրս բերումը չէր կարող կատարվել առանց ռուսական կողմի երաշախավորությամբ(մի քիչ քաղաքականությաան մասին խորքային պատկերացում ունեցող մարդը՝ կընկալի թե ինչի մասին եմ խոսում)։

Հիմա ինչի՞ համար խոսեցի այս մասին, որովհետև մենք այս պարագայում ոչ միայն գործ ունենք իշխանության յուրացման, նաև ակնհայտ պետական դավաճանության հոտ է գալիս այս ամենից։

Եթե կհիշեք, Միքայել Մինասյանի անհանգստությունների մասին առաջիններից մեկը ես խոսեցի, երբ նա դեռևս բաց տեքստով չէր խոսել Սերժի հնարավոր ձերբակալության մասին, և նա երկար սպասեցնել չտվեց ու արդեն բաց տեքստով խոսեց այդ մասին։ Նա այդ ամենը բնական է չի ասել քաղաքական ենթադրություններ անելով, այլ իրավական խորհրդատվությունների արդյունքում է եկել տվյալ եզրահանգմանը։
Այնպես որ, թեժ աշնան մասին խոսակցությունները լրիվ այլ ենթատեքստով իրողություն են դառնալու։

«Նախապես գիտեինք, որ արտակարգ դրություն պետք է հայտարարվեր»©Վլադիմիր ԳասպարյանԱյս ցուցմունքը ամբողջովին մերկացնում է …

Posted by Գագիկ Քամալյան on Sunday, August 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ