«Քլունգն առած քանդում ենք մեր տունը». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր Հայաստանում կրթական համակարգը ողբերգական վիճակում է:

Նրա խոսքով՝ հայտարարված է, որ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 163 հազար դրամ է, բայց չկա մեկը, որ այդքան աշխատավարձ ստանա: Հայաստանում անգամ 25 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա.

«Հանդուրժել այն փաստը, որ երեխայի ապագան որոշող մարդը 25 հազար դրամ աշխատավարձ է ստանում, նշանակում է՝ քար գցել այդ երեխայի ապագայի վրա»,-հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ստեղծված իրավիճակի համար երկու պատճառ է նշել.

«Նախ դպրոցների ֆինանսավորման համակարգը, որտեղ կան գործոններ, որոնք հաշվի չեն առնվում, երկրորդը չարաբաստիկ կոռուպցիան է: Մի քանի գյուղում արդեն բացահայտվել են դեպքեր, երբ գյուղապետը կամ այլ պաշտոնյաներ իրենց եղբորը, հարսին, եղբոր կնոջը դպրոցի վրա գրանցել են վարորդ, պահակ ու չեն գալիս աշխատանքի:

Նույնիսկ եթե գան աշխատանքի, բայց այդ դպրոցը այդ հաստիքի կարիքը չունի, բայց յդ գումարը դպրոցն ստանում է: Արդյունքում պակասում է ուսուցչի աշխատավարձից, շենքը տաքացնելու գումարից եւ այլն:Ողբերգությունն այն է, որ այդ դպրոցներում մարդիկ գիտեն, որ այդպես է, բայց հանդուրժում են, լռում են: Սա նշանակում է, որ քլունգն առած մեր տունը քանդում ենք: Մենք այս վիճակը բարելավելու ենք, փոխելու ենք»,-հավելել է վարչապետի պաշտոնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ