Այսօր Վազգեն Առաջին կաթողիկոսի հիշատակի օրն է

Վազգեն Առաջին կաթողիկոսը օծման առաջին իսկ օրվանից ծավալել է համախմբող գործունեություն, իր մեծ նպաստն է բերել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործին, կատարել է մեծ մասշտաբների եկեղեցաշինական աշխատանքներ, հեղինակել է իմաստասիրական և հրապարակախոսական բնույթի, նաև հայագիտական ուսումնասիրություններ, իր ավանդն ունի էկումենյան շարժման ու եկեղեցիների միջև հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։

Վեհափառի շնորհիվ փրկվել ու Մատենադարան են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի կողմից զարդարված «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», պատմագիր Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության միակ օրինակը և էլի շատ ու շատ արժեքավոր գործեր։

Վազգեն Առաջին կաթողիկոսը մասնակցել է կրոնական գործիչների՝ հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, Բեռլինում ու Հելսինկիում։ 1988թ․-ի փետրվարի 25-ին դիմել է Մ․

Գորբաչովին՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորելու հարցով, 1989թ․-ին վերահաստատել է Արցախի թեմը, վերաբացել Սյունիքի ու Գուգարքի թեմերը, իր մեծ ավանդն է ունեցել Արցախյան շարժման բոլոր փուլերում, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում։

Վեհափառին շնորհվել է Ռումինական Հանրապետության խաչի շքանշան 1952թ․-ին, տասը տարի անց՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի անվան մեդալ, 1968թ․-ին՝ Աշխարհի պաշտպանության Խորհրդային կոմիտեի ոսկե մեդալ, Պատվո շքանշան, 1978թ․-ին ստացել է Ժողովուրդների բարեկամության շքանշան։ 1991թ․-ին եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ։

Հայոց պետականության վերականգնման ճանապարհին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ներդրած մեծ ավանդն ու նվիրումը հաշվի առնելով՝ ՀՀ Նախագահը 1994թ․-ի հուլիսի 28-ին Վազգեն Առաջինին պատվեց որպես ՀՀ ազգային հերոս կոչմանն ու «Հայրենիք» շքանշանին։

Վեհափառը կյանքից հեռացավ 1994թ․-ի օգոստոսի 18-ին Էջմիածնում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ