ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը. «Մենք, բացի Աշոտից ու Արփիից»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական թատերաբեմ առաջին անգամ մուտք է գործել 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա ղեկավարում էր «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» դաշինքը:
Այս կուսակցությւոնները համապատասխանաբար ղեկավարում էին Պետրոս Մակեյանը և Միքայել Հայրապետյանը: Այս դշաինքի հիմնական նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իմպիչմենտ էր, բայց նաև վարչապետ Սերժ Սարգսյանի և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հեռացումն էր իշխանությունից:
Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրենց առաջին հանրահավաքին մասնակցում էր մոտ 1,000 հոգի: Հանրահավաքների ժամանակ Փաշինյանը հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով: