Մեղեդի — բարձր կազմակերպված մեկձայնանի ինտոնացիոն-ռիթմական կառուցվածք, որ օժտված է կերպարային- արտահայտչական բովանդակությամբ և երաժշտության կարևորագույն սկզբնատարրն է։
Մեղեդային գծի շարժման վերելքների և անկումների մեջ արտացոլվում է հուզականության սաստկացումը և մարումը, լարումը և պարպումը, որի շնորհիվ էլ մեղեդին դրսևորվում է որպես երաժշտության հուզական-կերպարային բովանդակության կրող, մասնակցում նրա ձևակառուցման պրոցեսին։
Մեղեդիները լինում են գեղեցիկ և սրտաբուխ, որոնք կարող են ալեկոծել սիրտդ ու հոգիդ:
«Իմ ձայն» շոուի ռուսական տարբերակի եթերներից մեկում հենց այսպիսի կոմպոզիցիա էին կատարում Տորնիկե Կվիտատիանին ու Վլադի Բլայբերգը։ Դա Սոսո Պավլիաշվիլու «Աղոթենք ծնողների համար» երգն էր, որի խոսքերի հեղինակը Կոնստանտին Գուբինն է։
Մինչև տղաների կատարումը այս երգով բազմիցս հանդես են եկել Իրինա Ալեգրովան, Ելենա Վաենգան և նույնիսկ Անֆիսա Չեխովան։ Բայց նման սրտառուչ ձևով դեռ ոչ ոք չէր երգել։