Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Սակայն այս տարի սեպտեմբերի 1-ը կիրակի է՝ ոչ աշխատանքային օր, և հանրության շրջանում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ օրը երեխաները դպրոց են գնալու:
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 1-ը շաբաթ օր էր, բայց որպես տոն գնացել էին դպրոց, իսկ դասապրոցեսը սկսվել էր սեպտեմբերի 3-ից: Նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին` «Գիտելիքի և դպրության» օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
Հետաքրքիր է՝ այս տարի ևս որպես տոն կգնան դպրոց, թե՞ տոնն ու դասապրոցեսը կհամատեղվի և կտեղափոխվի սեպտեմբերի 2-ին: Հավելենք, որ ուսումնական տարվա մեկնարկի օրը սահմանվում է «Հանրակրթության մասին օրենքով»: 15-րդ հոդվածի առաջին կետում նշվում է. «Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից»: