Արտառոց դեպք. Կինը 2 երեխաներին լույս աշխարհ է բերել 2.5 ամիս տարբերությամբ

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում բնակվող 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխայի է լույս աշխարհ բերել շուրջ երկու ամիս տարբերությամբ, հայտնում է Life.ru-ն:

Ուրալսկի բուժկենտրոններից մեկում ծննդաբերած կնոջ աղջիկը լույս աշխարհ է եկել 25 շաբաթական ժամկետում, իսկ երկու ամիս 16 օր անց ծնվել է երկար սպասված որդին:

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, նման արտասովոր դեպքը բացատրվում է կնոջ օրգանիզմի անատոմիական առանձնահատկությամբ, մասնավորապես՝ կրկնակի արգանդով:

Նշվում է, որ նման դեպքերում երեխայի ողջ լույս աշխարհ գալու հնարավորությունը հավասար է 1-ը 50 մլն-ի հարաբերության, սակայն բժիշկների պրոֆեսիոնալության շնորհիվ մոր և երեխաների մոտ ամեն ինչ կարգին է:

25 շաբաթականում ծնված աղջիկը լույս աշխարհ է եկել 850 գրամ քաշով և 42 սմ հասակով, իսկ տղան՝ 2.9 կգ քաշով և 50 սմ հասակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ