«Մորդ գերեզմանը գտա, պրծա՞ քեզանից…». Հայաստանում ամուսինն ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել է այլ գերեզման

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի, իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման վայրերը և աճյունների մնացորդները տեղափոխել են Երևան քաղաքի Կարմիր բլուրի գերեզմանատան տարածք:

Արթուր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, այդ կերպ անարգել և պղծել են իր հանգուցյալ հարազատների գերեզմանոցները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը այդ մասին նախկինում ոստիկանոթյան չի հայտնել, քանի որ Շողիկն ու Գագոն խոստացել էին հետ վերադարձնել աճյունների մնացորդները և գերեզմանը բերել նախկին տեսքի: Սակայն նրանք իրենց խոստումը չեն կատարել:

Շարունակությունը` այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ