Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-յան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային, հմայիչ կերպարում։
Դերասանուհին այցելել է Իստալիայում գտնվող Պոմպեյ հնադարյան քաղաքի ավերակներ: Լուսանկարում նա կրում է կապույտ, երկարափեշ զգեստ։
Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Պոմպեյի ավերակները որքան գեղեցիկ են, նույնքան էլ վախեցնող… ոչինչ հավերժ չէ, մարդն առաջին հերթին… Մ.Թ 79- թ- ից կործանված այս քաղաքն անհավանականորեն զարգացած է եղել ու մտածված: Իսկ հիմա… ավերակներ»։