Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով 63 մարդ զոհվել, ևս 180 վիրավորվել։ Զոհերի թվում կանայք և երեխաներ կան։ Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երաժիշտներ են եղել։
Թալիբանի երկու խոսնակ հայտարարություններ են տարածել, որով հերքում են, որ իրենք կապ ունեն այդ պայթյունի հետ։
Նշում է, որ հարսանյաց սրահները դարձել են մեծ բիզնես կենտրոններ Քաբուլում, քանի որ զարգանում է աֆղանական տնտեսությունը, և ընտանիքները ավելի շատ են ծախսում տոնակատարությունների վրա:
Անցած տարի նոյեմբերին Քաբուլի հարսանյաց սրահներից մեկում ևս պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել: