Հեղափոխությունից և Մարտի 1-ի սպանդի քննության նոր ընթացքից հետո գործով հիմնական մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները քարոզչական մի քանի հստակ ուղղություն են ընտրել, որով էլ առաջ են տանում ագրեսիվ քարոզչական այդ գծերը:
Դրանցից են՝ Արցախի հարցի և արցախյան պատերազմի շահարկումը, ղարաբաղցի- հայաստանցի արհեստական տարանջատում մտցնելու միտումը, կրոնական շահարկումները: Այս քարոզչական գծերից յուրաքանչյուրը հստակ նպատակ ու թիրախ ունի՝ այն է՝ «բաժանիր, որ ղեկավարես տրամադրությունները»:
Հիմնական մեղադրյալը չի ցանկանում խոստովանել, որ ինքը մեղավոր է, ինքն ուզում է, որ իրեն անմեղ համարեն, բայց քանի որ հանրությունն այդ հարցում իրեն հակոտնյա է, ուստի՝ թեկուզ փոքրաթիվ աջակիցների բանակ ունենալու ցանկություն ունի: Իսկ դա, բացի անձնական շահ ունեցող անձանցից, հնարավոր է անել միայն ու միայն անտեղյակ, չինֆորմացված որոշ անձանց տեղեկատվական թյուրիմացության մեջ գցելով:
Մանրամասները տեսանյութում՝
Նյութի աղբյուր՝ ILur.am