Արծրուն Հովհաննիսյանը, հաստատելով տեղեկատվությունը, նշել է, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։
«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանն ու հավելել, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար եղել է անսպասելի:
ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բանակում զինվորների սննդակարգի փոփոխությանն ու որոշ զորամասերում ներդրված ինքնասպասարկման պիլոտային ծրագրին՝ նշելով, որ այս պահին բանակցությունները մասնավոր կազմակերպությունների հետ շարունակվում են:
Մանրամասները տեսանյութում՝