Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Փաշինյանը ամփոփեց իր 100 օրը․․․․․

ՈՒՂԻՂ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 100 ՕՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ԱՍՈՒՄ ԷՐ․

— Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին:

— Մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա ժողովրդին և պետությանը վերադարձնելը:

— Ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել:

-Այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում, որպեսզի մեզ աջակցեն օտարերկրյա պետություններում և օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցով: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար։

— ես ուզում եմ ձեզ ասել պաշտոնապես, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխավորում եմ անձամբ: Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի:

-Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի 17 նախարարություն, և նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի: Նաև պետական կառավարման մարմինների թիվն էականորեն պետք է կրճատվի, որպեսզի մենք կարողանանք դա արդյունավետ անել:

-ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի, Հայաստանում անհանգստանալու բան ունեն միայն կոռումպացված չինովնիկները՝ լինեն նախկին չինովնիկ, թե ներկա:

-Ինչ վերաբերում է գործարարներին. մենք նրանց ասում ենք, որ նրանք ազատված են ցանկացած կոռուպցիոն պարտավորությունից:

-Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում մեր կառավարման շրջանում ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու: Այսպիսի հեռանկար կարող է սպառնալ միայն կոռումպացված չինովնիկներին՝ ժողովրդից թալանված հարստությունների մասով անցումային արդարադատության մարմինների և դատարանների որոշմամբ:

-Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, այն բիզնեսմենները, ովքեր պարզապես նախկինում գործել են հին կանոնների սահմաններում, նրանք հնարավորություն կունենան բարեհաջող գործել, զարգանալ և զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Նրանք հնարավորություն կունենան նոր ներդրումներ անել, նոր ներդրողներն էլ հնարավորություն կունենան հավասար պայմաններում գործել նրանց հետ: Ընդ որում, ես հասկանում եմ, որ երբ ասում ենք մենաշնորհները վերացված են, քաղաքական խոչընդոտ չկա, հնարավոր է հին մենաշնորհների տերերը իրենց նախկին գերշահույթերն օգտագործեն՝ ուրիշներին շուկայից դուրս հանելու համար: Մենք այս իրավիճակին նույնպես հետևելու ենք և ստեղծելու ենք իրոք ոչ մենաշնորհային պայմաններ:

-Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, և էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից, չկա այդպիսի տարբերակ:

ՈՒՂԻՂ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 100 ՕՐՆ…

Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Saturday, August 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ